Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
(last modified Thu, 21 Mar 2024 07:48:38 GMT )
Մարտ 21, 2024 11:18 Asia/Tehran
  • Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ

Ռուսաստանը լուրջ դերակատարում ունեցավ Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու գործում, առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը:

Այս մասին մարտի 20-ին «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի բաժնի ղեկավար, պատմաբան. Արիֆ Յունուսով: Իհարկե, Յունուսովը դրա մասին ոչ մի ապացույց չի ներկայացրել։

Նա պարզաբանել է, որ դա վերաբերում է ինչպես 2020, այնպես էլ 2023 թվականների ռազմական գործողություններին։

Յունուսովը ուշագրավ է անվանել, որ ռուս խաղաղապահները չեն լքել Ղարաբաղը։

«Ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ, եթե Ռուսաստանում իշխանություն փոխվի կամ Ռուսաստանը փլուզվի։ Ադրբեջանցի լիբերալները վստահ են Ուկրաինայի հաղթանակում եւ կարծում են, որ դա կբերի իշխանափոխության նաեւ Ադրբեջանում։ Ալիևի ռեժիմը սերտորեն կապված է Ռուսաստանի իշխանությունների հետ»,- հավելել է նա։