Մարտ 28, 2024 10:51 Asia/Tehran
  • Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի զեկուցողը հայտնել է որ իրեն սպառնացել են և որ ինքը ենթարկվել է հարձակման

Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտարարել է․ «Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունների մասին զեկույց կազմելու իմ առաքելության սկզբից ես ենթարկվել եմ բազմաթիվ հարձակումների և սպառնալիքների»:

Գազայի պատերազմի վերաբերյալ մամուլի ասուլիսում, Ալբանեզեն հայտարարել է․ «Գազայում Իսրայելի հանցագործությունների հետաքննությունից 5 ամիս հետո հրապարակված զեկույցները հաստատում են,  որ այդ ռեժիմը  Գազայում ցեղասպանություն է կատարում»։

Նա ասել է. «Իսրայելը ցեղասպանության համատեքստում  սպանում է Գազայի բնակիչներին, տեղահանում կամ կյանքի դաժան պայմաններ ստեղծում նրանց համար»։

 

Պիտակ