Ապրիլ 18, 2024 18:05 Asia/Tehran
  • Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել առաջիկայում: ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպումից հետո։

Զատուլինը նշել է, որ դեսպանի հետ բավականին շատ խնդիրներ, թեմաներ է քննարկել, այդ թվում՝ պայմանագրի կնքման հարցը։

«Երկու կողմերն էլ աշխատում են դրա վրա։ Եզրափակիչ դիտողությունները, ուղղումներն արդեն ներկայացվել են իրանական կողմին։ Իրանը հիմա ուսումնասիրում է դրանք: Կարծում եմ, որ մոտ ապագայում նման պայմանագիր կարող է ստորագրվել։ Այն, անշուշտ, նոր էջ կբացի Ռուսաստանի և Իրանի հարաբերություններում։ Ահա այս ամենն էր քննարկման թեման»,-ասել է Զատուլինը։

Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի և ՌԴ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2024 թվականին, ստորագրման վայրը կախված է երկրների ղեկավարների որոշումից:

 

 

Պիտակ