Ապրիլ 18, 2024 20:21 Asia/Tehran
  • ԱՄՆ կոնգրեսականներ․  Իսրայելը ամերիկյան զենքերով խախտում է օրենքները

ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ դեմոկրատ ներկայացուցիչներ ընդգծել են, որ Իսրայելի ռեժիմը ամերիկյան զենքերով խախտում է օրենքները։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ամերիկացի 26 օրենսդիրների կողմից այդ երկրի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին, արտաքին գործերի նախարար Էնթոնի Բլինքենին և Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ  Հեյնսին ուղղված նամակում, ասվում է,-Հակառակ նախագահ Ջո Բայդենի պնդումներին,Սիոնիստական ռեժիմի զինվորականների կողմից ամերիկյան զենքերի օգտագործումը չի համապատասխան այս երկրի և միջազգային օրենքներին։ 

Ամերիկացի օրենսդիրների նամակում ասված է,- Կոնգրեսի ներկայացուցիչները, միջկառավարական կառույցները, միջազգային դատարանները և իսրայելական ռեժիմի մարդու իրավունքների դիտորդները, ամերիկյան կառավարության պաշտոնյաների հետ միասին, արդեն մի քանի ամիս է, ինչ լուրջ մտահոգություն են հայտնում Բենիամին Նեթանյահուի գործողությունների վերաբերյալ։ 

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի 40 դեմոկրատ օրենսդիրներ Ջո Բայդենին կոչ էին արել դադարեցնել զենքի վաճառքը Սիոնիստական ​​ռեժիմին։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները, որոնց շարքում է նաև Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսին, նամակով Բայդենին կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Սիոնիստական ​​ռեժիմին և պայմանական դարձնել Վաշինգտոնի օգնությունն այս ռեժիմին։

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչների, հատկապես «Նենսի Փելոսիի» կողմից այս նամակի ստորագրումը ցույց է տալիս, թե որքան  է հեղինակազրկվել Սիոնիստական ​​ռեժիմը  ԱՄՆ-ի  ժողովրդի և այս երկրի Դեմոկրատական ​​կուսակցության մոտ Գազայի հատվածում  իր  բանակի կատարած հանցագործությունների պատճառով։ 

Ամերիկացի անկախ սենատոր Բերնի Սանդերսը սպառնացել է  Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ասել, որ եթե հազարավոր բեռնատարներ մարդասիրական օգնություն պարունակող բեռներով  չմտնեն Գազայի հատված, ապա ռեժիմին ամերիկյան ռազմական օգնությունը կդադարեցվի։
  ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական՝ Քորի Բուշը նույնպես ընդգծել է, որ Վաշինգտոնը կարող է արդյունավետ կերպով դադարեցնել պատերազմը Գազայում, և պահանջել է անհապաղ և մշտական ​​հրադադար հաստատել  Գազայում։ 

  ԱՄՆ դեմոկրատ  կոնգրեսական Քորի Բուշը

ԱՄՆ Կոնգրեսի  այս դեմոկրատ կոնգրեսականը մատնանշելով, որ Գազայի հատվածն ամբողջությամբ վերածվել է ավերակների, ասել է, որ Գազայում բնակվող պաղեստինցիները բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել և տառապում են սովից։

Ընդգծելով, որ Վաշինգտոնը կարող է նշանակալի դեր ունենալ Գազայում պատերազմը կասեցնելու հարցում՝ Բուշը հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունն այս ոլորտում չունի անհրաժեշտ քաղաքական կամք։

Պիտակ