Մայիս 24, 2024 11:55 Asia/Tehran
  • Բիշքեկում ընթանում է ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը

Բիշքեկում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների 54-րդ նիստը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը:

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հանդիպել է նիստի մասնակիցների հետ:

Ռուսաստանի ԱԴԾ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կլինեն համատեղ միջոցառումներ՝ բացահայտելու և կասեցնելու այն անձանց գործունեությունը, որոնք մարտական պատրաստություն են անցել և փորձ ձեռք բերել արտասահմանում ՝ իրավիճակն ապակայունացնելու և ԱՊՀ-ում սահմանադրական կարգը բռնի փոխելու համար:

«Միջոցառման մասնակիցները կնախանշեն ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակման կատարելագործման ուղիները, այդ թվում ՝ ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ տվյալների միջազգային բազայի շրջանակներում։ Համագործակցության հակաահաբեկչական կենտրոնը խորհրդի անդամների քննարկմանը հաշվետվություն կներկայացնի 2023 թվականին ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության 2023-2025 թվականների ծրագրի կատարման արդյունքների մասին»,-հայտնել են ԱԴԾ-ից։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում կանցկացվեն ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային մարմինների նիստեր՝ գործունեության տարբեր ուղղություններով:

Հանդիպմանը մասնակցում են Ղրղզստանի պետական անվտանգության ծառայության նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների այլ ղեկավարներ: Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Սամվել Հայրապետյանը:

 

Պիտակ