Հունիս 10, 2024 18:13 Asia/Tehran
  • ԲՐԻԿՍ-ն առաջ է շարժվում, նրա դերն աշխարհում կաճի․ Լավրով

ԲՐԻԿՍ-ն առաջ է մղում փոփոխությունների քամին, ավելի ու ավելի շատ երկրներ են հետաքրքրություն ցուցաբերում միավորման աշխատանքի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նիժնի Նովգորոդում ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Համոզված եմ, որ ԲՐԻԿՍ-ն առաջ է մղում փոփոխությունների քամին, և գլոբալ խնդիրների լուծման գործում նրա դերը միայն կմեծանա։ Դա է հաստատում նաև այն երկրների թվի անշեղ աճը, որոնք անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում մեր միավորման աշխատանքին միանալու հարցում»,-ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ ԲՐԻԿՍ-ն այն միավորումներից է, որտեղ գործնականում, ոչ թե խոսքով են իրագործվում իրավահավասար համագործակցության սկզբունքները՝ փոխադարձ հարգանք, անկեղծություն, պրագմատիզմ, համերաշխություն, շարունակականություն և կոնսենսուս:

ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին իր հերթին հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի աշխատանքին որպես նախագահ:

«Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ աշխատել ԲՐԻԿՍ-ի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ, խրախուսել համատեղ գործողությունները «Գլոբալ հարավի» ամրապնդման ուղղությամբ, է՛լ ավելի ակտիվորեն արտահայտվել մուլտիլատերալիզմին աջակցելու և համատեղ զարգացումը խթանելու օգտին»,-ասել է չինացի նախարարը:

ԲՐԻԿՍ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպումը ընթանում է Նիժնի Նովգորոդում, ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

Պիտակ