Հունիս 27, 2024 18:36 Asia/Tehran
  • Ադրբեջանի արտգործխնախարարը «դրական քայլեր» է խոստանում Հայաստանի հետ բանակցություններում

Առաջիկայում կարելի է ակնկալել հերթական դրական քայլերը Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն այսօր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ կողմերը որոշակի առաջընթացի են հասել:

«Շարունակվում են Հայաստանի հետ սահմանազատման աշխատանքները։ Մոտ ապագայում ականատես կլինենք հերթական դրական քայլերին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են», - ասել է Բայրամովը Թբիլիսիում:

Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր, որ Բաքուն հանձնել է խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների հերթական՝ թվով 10-րդ փաթեթը:

 

Պիտակ