Հուլիս 12, 2024 10:13 Asia/Tehran
  • Փեզեշկյանն ու Մադուրոն կարևորել են երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը․ Կյանքի է կոչվել Mercosur-ի և Պաղեստինի ինքնավարության միջև ստորագրված՝ ազատ  առևտրի մասին համաձայնագիրը։

Լատինական Ամերիկայի վերջին նորությունները . Pars Today-իի հաղորդմամբ՝ Ավելի քան մեկ տասնամյակ անց, կյանքի է կոչվել Հարավային Ամերիկայի երկրների միության՝ Mercosur-ի և Պաղեստինի ինքնավարության միջև ստորագրված՝ ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Վենեսուելայի ու Իրանի նախագահները պայմանավորվել են առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում անցկացնել։

Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Գիլ Պինտոն X-ի իր էջում արած գրառման մեջ նշել է, որ այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշկյանը, հաստատելով երկու երկրների հարաբերությունների եղբայրական բնույթը, պայմանավորվել են առաջիկայում  բարձր մակարդակով հանդիպում անցկացնել և շարունակել համագործակցությունն ու համատեղ զարգացման ծրագրերը։

Վերջերս, X-ի իր օգտահաշվում արած գրառման մեջ, Նիկոլաս Մադուրոն կարևորել էր Կարակասի և Թեհրանի միջև «եղբայրական, բարեկամական և համագործակցային» հարաբերությունների ամրապնդման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը։

Բրազիլիան քննադատել է Հորդանան գետի արևմտյան ափին սոինիստաբնակ ավանների կառուցման ծրագիրը

Բրազիլիայի կառավարությունը քննադատել է Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական ավանների ընդլայնման՝ Իսրայելի ծրագիրը։

Հայտարարության մեջ ասվում է․ «Բրազիլիայի կառավարությունը ափսոսանք է հայտնում Հորդանան գետի Արևմտյան ափին անօրինական բնակավայրերի քանակն ընդլայնելու մասին հունիսի 27-ին Իսրայելի կայացրած որոշման կապակցությամբ»։

Բրիազիլան Սիոնիստական ռեժիմի այս որոշումն անվանել է ոչ միայն  միջազգային օրենքների բացահայտ խախտում, այլ նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման  ու Գազայում պատերազմին վերջ դնելու ջանքերի դեմ ուղղված սպառնալիք։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է․ «Կարակասը քննադատում է Արևմտյան ափին ապօրինի ավանների ընդլայնման Իսրայելի որոշումը և ընդգծում «երկու պետություն» սկզբունքի գործադրման անհրաժեշտությունը՝ 1967 թ․ Պաղեստինի սահմաններով, որը ներառում է Գազայի հատվածը, Հորդանան գետի արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը, որը պետք է դառնա մայրաքաղաք»:  

Բոլիվիայի նախագահը նշել է, որ պաղեստինցիները պայքարում են՝ իրենց հողերը վերադարձնելու համար

Բոլիվիայի նախագահ Լուիս Ալբերտո Արսե Կատակուրան հայտարարել է, որ պաղեստինցիները պայքարում են՝ իրենց հողերը վերադարձնելու համար։

Նա նշել է․ «Բոլիվիայի կառավարությունն ու ժողովուրդը դատապարտում են Գազայի հատվածի բնակիչների կոտորածը և անընդունելի են համարում պաղեստինցիների  նկատմամբ շարունակվող ճնշումը»։

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Կատակուրան  դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի ժողովրդի կոտորածը, նշելով․ «Բոլիվիան ջանքեր է գործադրում՝ մի շարք երկրների համագործակցությամբ Գազայի հատվածի դեմ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

Ավելի քան մեկ տասնամյակ անց,կյանքի է կոչվել  Հարավային Ամերիկայի երկրների միության՝ Mercosur-ի և Պաղեստինի ինքնավարության միջև ստորագրված՝  ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Բրազիլիայի ԱԳՆ-ին, հայտնում է, որ Ավելի քան մեկ տասնամյակ անց, Հարավային Ամերիկայի երկրների միության՝ Mercosur-ի և Պաղեստինի ինքնավարության միջև կյանքի է կոչվել ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Բրազիլիայում Պաղեստինի դեսպան Էբրահիմ Ալ-Զբանն անդրադառնալով համաձայնագրի գործադրմանն ասել է, որ Բրազիլիայի կառավարության այս քայլը  խիզախ և ժամանակին կայացված որոշում է, և  Պաղեստինում խաղաղության հաստատմանը աջակցելու արդյունավետ միջոց։

Դեսպանն ասել է․ «Հուսով եմ, որ Mercosur-ի հետ Պաղեստինի առևտրի ծավալը, որը ներկայումս կազմում է տարեկան ընդամենը 32 միլիոն դոլար, կաճի»։

Բրազիլիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Այս համաձայնագիրն օգնություն է պաղեստինյան պետությանը։ Այն կապահովի տնտեսական կայունություն և Պաղեստինին հնարավորություն կտա ապրել հարևանների հետ խաղաղության պայմաններում»։

 

Պիտակ