Հունիս 25, 2016 21:27 Asia/Tehran
  • Սոմալիի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսին:

Ականատեսի խոսքով, պայթյունին հաջորդել են կրակոցներ քաղաքի կենտրոնում:

Պայթյունի պատճառը հայտնի չէ: Ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվությւոն չի ստանձնել կատարվածի համար: Հնարավոր զոհերի ու տուժածների մասին տեղեկություն չի ստացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պիտակ