Փետրվար 07, 2016 12:27 Asia/Tehran
  • Հյուսիսկորեական հրթիռը անհետացել է հարևանների ռադարներից

Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը գլխիկի առանձնացման փուլում անհետացել է ռադարներից՝ տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով հարավկորեական «Ռենհափ» գործակալությանը:

Մինչ այդ տեղեկացվել էր, որ հրթիռի այրված բեկորները ընկել են ծովը՝ Չեջուդո կղզուց հարավ-արևմուտք: Առայժմ պարզ չէ, թե արդյոք դա վկայո՞ւմ է հրթիռի արձակման անհաջող փորձի մասին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը համարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի լուրջ խախտում:

Պիտակ