Օգոստոս 29, 2016 10:27 Asia/Tehran
  • Բրյուսելում Քրեագիտության ինստիտուտի շենքի մոտ պայթյուն է որոտացել

Օգոստոսի 29-ին պայթյուն է որոտացել Բրյուսելում Քրեագիտության ազգային ինստիտուտի շենքի մոտ, հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը:

Միջադեպը կատարվել է տեղական ժամանակով մոտ 02:30-ին: Գործակալությունը, հղում անելով բելգիական լրատվամիջոցներին, հայտնում է, որ լաբորատորիայից ոչ հեռու կայանատեղիում պայթեցրել են ավտոմեքենա, որից հետո սկսվել է հրդեհ:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով, շենքում պայթյունի պահին մարդ չկար: Զոհվածների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

News.am

 

Պիտակ