Նոյեմբեր 02, 2016 11:48 Asia/Tehran
  • Հարավային Կորեայում ծավալվող սկանդալի ֆոնին փոխել են վարչապետին

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն փոխարինել Է վարչապետին ու ֆինանսների նախարարին այն սկանդալի ֆոնին, որին խառն Է եղել նրա ընկերուհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցոյ Սուն Սիլին կասկածում են փողի դիմաց նախագահի որոշումների վրա ազդելու փորձերի մեջ: Նրան ձերբակալել են, քանի որ երկյուղներ կան, որ նա կարող Է փախչել երկրից:

Ինչպես Սեուլից հայտնել Է BBC-ի թղթակիցը, առայժմ հայտնի չԷ, թե պետական պաշտոնյաներն իրենց ցանկությամբ են ազատվել, թե նրանց հեռացրել են:

Նաեւ պարզ չԷ՝ նրանք որեւԷ կապ ունեն արդյոք այդ սկանդալի հետ: Թղթակցի խոսքով՝ Հարավային Կորեայում ղեկավար պաշտոններում աշխատողներին հաճախ են փոխում նմանօրինակ իրավիճակներում:

 

lratvakan.am

2/10/2016/

 

Պիտակ