Նոյեմբեր 15, 2016 18:30 Asia/Tehran
  •  Թրամփը բարձր է գնահատել ահաբեկչության դեմ պայքարում Ասադի դերակատարությունը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ Ասադի պայքարը լավագույն օրինակ է:

Հղում անելով «Ֆրանս 24» գործակալությանը, Իրանի ռադիո-հեռուստատեսությունը հաղորդել է, որ նոյեմբերի 14-ին իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի  հեռախոսազրույցում, Թրամփը նշել է, որ Բաշար Ասադի պայքարը ահաբեկչության դեմ լավ օրինակ է:  «ինչպես ասել եմ նախընտրական քարոզարշավի ժամանակ, եկել եմ այն եզրակացության, որ Սիրիայում  ահաբեկչության դեմ պայքարի իրական պայքարը տանում է  նախագահ Բաշար Ասադը»:

Հաղորդման համաձայն, Պուտինը հույս է հայտնել, որ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները կշարունակվեն: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի կառավարության նոր կազմի հետ, սակայն հարաբերություններում հավասարություն պահպանելու պայմանով»:

Պիտակ