Նոյեմբեր 21, 2016 07:39 Asia/Tehran
  • Պերուում հանդիպել են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները

Չնայած Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում առկա լարվածությանը, Պերուի մայրաքաղաքում գումարված ԱՓԵՔ-ի գագաթնաժողովին առնընթեր կայացել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ամերիկացի պաշտոնակից Բարաք Օբաման, կիրակի օրը Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած ճեպազույցի ժամանակ քննարկել են միջազգային որոշ հարցեր, այդ թվում` Սիրիայի ճգնաժամը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է. «Պուտինն ու Օբաման հանդիպման ժամանակ համաձայնել են  մինչև ԱՄՆ-ի գործող վարչակազմի պաշտոնավարման ժամանակաշրջանի ավարտը շարունակել Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ երկու երկրի բանակցությունները»:

Պեսկովի ընդգծմամբ, Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում նկատվող լճացումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման առանցքներից է եղել:

ԶԼՄ-ների հաղորդմամբ,  Լիմայում կայացել է  Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:

Պիտակ