Նոյեմբեր 29, 2016 15:46 Asia/Tehran
  • Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը և ՌԴ նախագահը հեռախոսազրույց են ունեցել կողմերին հետաքրքրող քաղաքական հարցերի շուրջ:

«Սպուտնիկ» գործակալության հաղորդման համաձայն՝ երեքշաբթի օրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեկովն անդրադառնալով Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցին ասել է.-«Արտաքին քաղաքականության հարցերում Պուտինը և Թրամփը տարբեր տեսակետներ ունեն»:

Հաղորդման համաձայն՝ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան վերաբերյալ Թրամփի և Պուտինի տեսակետները տարբեր են: 

ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավների ընթացքում Դոնալդ Թրամփն ՌԴ նախագահին հաճախ բնութգրել էր  որպես ազդեցիկ դիվանագետ և կարևորել էր Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: 

Պիտակ