Դեկտեմբեր 01, 2016 18:39 Asia/Tehran
  • ՌԴ նախագահն ընդգծել է Սիրիայում ահաբեկիչներին դիմակայելու անհրաժեշտությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.« Մոսկվան կշարունակի Սիրիայում ահաբեկիչներին դեմ պայքարը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

 

Ռուսաստանի դաշնային խորհրդին ուղղած իր ամենամյա ուղերձում հաջող գնահատելով  Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ ՌԴ գործողությունները,  նախագահ  Վլադիմիր Պուտինն ասել է.«Ահաբեկիչներին մահացու հարվածներ ենք հասցրել»:

«ՌԴ զորայինները Սիրիայում իրականացրած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ապացուցեցին իրենց մարտական բարձր պատրաստվածությունն »,ասել է  Պուտինը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը  թշնամություն  հարուցելու նպատակ չունի:

«Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփի հետ»,նշել  է Վլադիմիր Պուտինը: 

 

Պիտակ