Դեկտեմբեր 09, 2016 07:42 Asia/Tehran
  • ԱՄՆ նախագահը հաստատել է այդ երկրի անվտանգության ծառայությունների անկարողությունը

ԱՄՆ նախագահն ասել է, որ այդ երկրի տեղեկատվական ու անվտանգության կառույցներն անկարող են եղել բացահայտել Միջին Արևելքում և հատկապես Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հզորացմանը նպաստող գործոննները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավելել է. «Սիրիայում ԻԼԻՊ-ի ուժերի համալրումը, ինչպես նաև Մոսուլ ներխուժելու և այդ քաղաքը գրավելու համար հիշյալ խմբի նախապատրաստական քայլերը վրիպել են ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների ուշադրությունից»:

ԱՄՆ նախագահը անկեղծորեն խոստովանել է տարածարջանում այդ երկրի այսպես կոչված «բարդ քաղաքականությունների» անէֆետիվությունը և ընդգծել է. «ԱՄՆ-ն ակնկալված հաջող գործունեությունը չի ունեցել Միջին Արևելքում»:

Դա ի տես այն բանի, որ Օբաման 2014 թվականին ԻԼԻՊ-ն անկարևոր խումբ էր կոչել և նրան նմանեցրել էր երկրորդ կարգի մարզական խմբի:

Պիտակ