Դեկտեմբեր 10, 2016 07:36 Asia/Tehran
  • Օբաման հրահանգել է ստուգել  ընտրությունների ընթացքում կիբեր  հարձակումների հավանականությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղեկատվական գործակալություններին հրահանգել է նախագահական ընտրություններում կիբեր հարձակումների և արտաքին միջամտության մասին զեկույց ներկայացնել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի նախագահի ներքին անվտանգության հարցերով խորհրդական Լիզա Մոնակոն ուրբաթ օրն այդ մասին տեղեկացնելով, հավելեկ է. «Տեղեկատվական գործակալություններն այդ մասին զեկույցը հանձնելու են նախքան Օբամայի պաշտոնավարության ժամկետի ավարտը»:

«Կիբեր հարձակումների հարցը նորություն չէ, սակայն հնարավոր է, որ այդ հարձակումների ընթացքում ԱՄՆ-ի այս տարվա նախագահական ընտրությունների ընթացքում նոր մեթոդներով միջամտությունարված լինի»,-նշել է Օբամայի խորհրդականը:

ԱՄՆ-ի կառավարությունը հոկտեմբեր ամսին Ռուսաստանին մեղադրեց  հասարակական կարծիքի վրա ազդելու մտադրությամբ, Դեմոկրատական կուսակցության կառույցների դեմ հարձակում իրականացնելու մտադրության մեջ:

Պիտակ