Դեկտեմբեր 18, 2016 07:43 Asia/Tehran
  • Պապն ու Պուտինն ընդգծել են ճգնաժամերի քաղաքական լուծման անհրաժեշտությունը

Շաբաթ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ժամանակ կողմերն ընդգծել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում առկա ճգնաժամերը խաղաղ միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը:

Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍ լրատվական գործակալության հաղորդման, Կրեմլի մամլո ծառայությունը շաբաթ օրը հայտարարել է, որ  Պապը և  Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են միջազգային և հատկապես Միջին Արևելքի ու Սիրիայի զարգացումները և ընդգծեցին բոլոր ճգնաժամերը քաղաքական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը:

«Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ֆրանցիսկոս Պապին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և ողջունել Ռուսաստան-Վատիկան հարաբերությունների ընդլայնմանն ուղղված նրա ջանքերը»,-նշված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասված է. «Պապն ու Պուտինը նաև զրուցել են բախման տարածքներում քրիստոնյաների պաշտպանության ու նաև համաշխարհային հարցերում բարոյական արժեքների  պահպանման ուղղությամբ կրոնների միջև  երկխոսության շուրջ»:

Պիտակ