Դեկտեմբեր 22, 2016 17:12 Asia/Tehran
  • Պուտինը հրամայել է մեծացնել Ռուսաստանի միջուկային ուժը

Ռուսաստանի դաշնության ռազմական հրամանատարների հետ հանդիպման ժամանակ նախագահ Պուտինը այդ երկրի միջուկային կարողությունը մեծացնելու հրաման է արձակել:

«Ռաշա թուդեյ, (russia today)» հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ դեկտեմբերի 22-ին ՌԴ ռազմական հրամանատարների ընդլայնված նիստի ժամանակ այդ երկրի նախագահ՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է,որ Ռուսաստանն այնպիսի հրթիռների կարիք ունի,որոնք կկարողանան ներթափանցել  բունկերներ:

Նիստի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար՝ Սերգեյ Շոյգուն ևս ընդգծել է,որ Ռուսաստանը կշարունակի դիմակայել ահաբեկիչներին: 

 

 

 

Պիտակ