Դեկտեմբեր 24, 2016 07:44 Asia/Tehran
  • Պուտինը նամակ է հղել Թրամփին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հղած նամակում շնորհավորելով նոր տարվա կապակցությամբ, հոյս է հայտնել, որ երկու երկրի հարաբերություններում ջերմ շրջան կսկսվի:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հրապարակել է Պուտինի հղած նամակը:

Նամակում Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև դրական համագործակցություն կհաստատվի և հարաբերությունների մակարդակը կբարձրանա:

Թրամփը չափազանց բարեկամական է բնութագրել այդ նամակը, որտեղ Ռուսաստանի նախագահը կոչ է արել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության շրջանակների ամրապնդման, ինչպես նաև միջազգային մասշտաբով երկու երկրի համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ գործնական քայլեր վերցնել:

Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելը կարող է մեծացնել 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամենածացր մակարդակին իջած Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների վերականգնման կապակցությամբ հույսը:

Պիտակ