Դեկտեմբեր 24, 2016 11:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի 2017 թ. պաշտպանական բյուջեի օրինագիծը

ԱՄՆ նախագահը ստորագրել է 618 միլիարդ 700 միլիոն դոլար կազմող այդ երկրի 2017 թվականի պաշտպանական բյուջեի օրինագիծը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բարաք Օբաման ընդգծել է, որ այդ բյուջեն դյուրություններ կստեղծի աշխարհում ԱՄՆ-ի միջոցով իրականացվող նախագծերի համար:

«Կոնգրեսը կրկին չկարողացավ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները և արդիականացնել բանակում առողջության համակարգը»,-հայտարարել է Օբաման:

Նա նշել է, որ բյուջեի օրինագծի համաձայն, 2017 թվականին ֆինանսական աղբյուրներն առաջին հերթին հատկացվելու են պաշտպանության նախարարությանը, ազգային անվտանգության ծրագրերին, էներգետիկայի նախարարությանն ու նաև զինված ուժերի անձնակազմի բարեկեցությանը:

Այս բյուջեի 59 միլիարդ 500 միլիոն դոլարն ամփոփված է «Արտասահմանյան հավանական գործողություններ» գլխում:

 8 միլիարդ 300 միլիոն դոլար հատկացում է կատարվելու արտասահմանում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաների կարիքների ապահովմանը, ինչպես նաև զինծառայողների ու նաև նրանց աշխատավարձի հավելմանը:

Պիտակ