Դեկտեմբեր 29, 2016 18:19 Asia/Tehran
  • Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել

Հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի, Թեհրանի և ԱՆկարայի համաձայնությամբ հնարավոր եղավ Սիրիայում հրադադար հաստատել և այդ երկրները հանձնառություն են ընդունել երաշխավորել հրադադարի ռեժիմի պահպանումը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ՌԴ նախագահն ասել է.«Վերջերս Մոսկվայում կայացավ Ռուսաստան-Իրան-Թուրքիա արտգործնախարարների եռակողմ նիստը և կողմերը հանձնառություն ընդունեցին խաղաղություն հաստատել Սիրիայում»:

Պուտինը համաձայնություն է հայտնել պակասեցնել Սիրիայում այդ երկրի զինվորական ներկայությունը: Նա ասել է.-«Մոսկվան կշարունակի հովանավորել Դամասկոսի կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարում»: 

Պիտակ