Հունվար 04, 2017 12:05 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Կոնգրեսը Օբամայի քաղաքականությունների չեղարկման ուղղությամբ քայլեր է վերցնում

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականները «Օբամաքեյր» ապահովագրության օրենքի չեղարկման համար բյուջեի օրինագիծ է ներկայացրել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետական սենատոր և Սենատի բյուջեի կոմիտեի նախագահ Մայք Էնզին երեքշաբթի օրը հայտարարել է, որ «Օբամաքեյր»  բժշկական ապահովագրության օրենքի չեղարկման համար բյուջեի օրինագիծ է ներկայացրել:

Հանրապետական սենատորի ընդգծմամբ, բյուջեի այս օրինագծի օրակարգը կներկայացվի նոր նախագահ Դոնալդ Թրամփին:

Բյուջեի նախագիծը Սենատում վավերացվելու համար 60 կողմ ձայների կարիք ունի:

Այն  հավանաբար քվեարկության կդրվի առաջիկա շաբաթ և դրանից հետո կներկայացվի Ներկայացուցիչների պալատին:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ «Օբամաքեյր»-ի չեղարկումն իր գլխավոր ծրագրերից էր համարել:

Պիտակ