Տոկիոն բնակչության տարհանման զորավարժություններ կանցկացնի Հյուսիսային Կորեայից հրթիռային սպառնալիքի դեպքում
Հունվար 04, 2017 18:13 Asia/Tehran
Ճապոնիան ծրագրել է այս տարվա մարտին անցկացնել Հյուսիսային Կորեայի հրթիռային հարվածի դեպքում բնակչության տարհանման առաջին մասշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում է Nikkei-ը:
Իշխանությունները հունվարին կորոշեն, թե զորավարժություններին որ քաղաքները կմասնակցեն: Տեղեկացման համար կօգտագործվի J-Alert համակարգը, որը երկրի բնակիչներին կհաղորդի, թե առաջիկա 10-15 րոպեներին ինչ է պետք անել. սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում հնարավոր է բալիստիկ հրթիռը կղզուն հասնի:
Նշվում է, թե ավելի հավանական է, որ բնակիչներին կոչ անեն ապաստան փնտրել գետնի տակ: Զորավարժություններին կմասնակցեն նաեւ իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմը:
News.am
Պիտակ