Հունվար 12, 2017 07:34 Asia/Tehran
  • Թրամփ. Օբաման է ստեղծել ԻԼԻՊ-ը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո մամուլի առաջին ասուլիսում ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային մեղադրել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ստեղծման մեջ:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը մամուլի առաջին ասուլիսի ժամանակ նշել է, որ իր նախագահության շրջանում փորձելու է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Մոսկվան կարող է Վաշինգտոնին օգնել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում». ասել է նա:

«Մենք կարող ենք կարգավորել մեր խնդիրները»,-հայտարարել է Թրամփը, մեծ հարստություն համարելով իր հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լավ հարաբերությունները:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը նաև հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի մասնակցությունն ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության դեմ կիբեր հարձակման մեջ: «ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգչային համակարգերի դեմ կիբեր հարձակմանը մասնակցել են բազմաթիվ երկրներ և դա անվտանգության տեսակետից այդ համակարգերի թուլության պատճառով է եղել». ասել է նա:

Այս ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը չպատասխանելով ԱՄՆ-ի «Սի Էն Էն» հեռուստակայանի թղթակցի հարցումին, անհիմն է համարել այդ հեռուստակայանի վերջին հաղորդումն այն մասին, թե Ռուսաստանն իր դեմ կոմպրոմատ ունի և  կարող է ճնշում գործադրել իր վրա:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ նման անհիմն հաղորդումների թիկունքում կանգնած են ԱՄՆ-ի տեղեկատվական կառույցները:

Պիտակ