Հունվար 17, 2017 07:45 Asia/Tehran
  •  Օբաման ՀԳՀԾ-ի հարցով զգուշացրել է Թրամփին

ԱՄՆ գործող նախագահն այդ երկրի նորընտիր նտրյալ նախագահին զգուշացրել է ՀԳՀԾ-ի ոտնահարման հետևանքների կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Իրանի հետ 5+1 խմբի միջուկային համաձայնության՝ ՀԳՀԾ-ի գործադրման հանձնվելու առաջին տարելիցին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ այս պայմանագիրը հնարավոր չէ հեշտոորեն չեղարկել:

«Այս համաձայնությունը ոչ թե Վաշինգտոնի ու Թեհրանի, այլ Իրանի և համաշխարհային վեց գերտերությունների համագործակցության արդյունքն է»,-հավելել է ԱՄՆ նախագահը:

Օբամայի ընդգծմամբ, ՀԳՀԾ-ն պատմական համաձայնագիր է համարվում:

Ուրբաթ հունվարի 20-ից ԱՄՆ-ում իշխանության ղեկն ստանձնող Դոնալդ Թրամփն իր նախընտրական ելույթների ժամանակ խոստացել էր, որ Վաշինգտոնին դուրս է բերելու այս համաձայնությունից, կամ դրա շուրջ կրկին բանակցությունէ  անցկացնելու  և այն վերանայելու է

Պիտակ