Հունվար 19, 2017 07:49 Asia/Tehran
  • Օբամա.  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գլխավոր պատճառը Ղրիմի ճգնաժամն է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տունը լքելուց առաջ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է.այդ երկրի գործողություններն են»:

«Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահ ընտրվելուց հետո հակաամերիկյան քաղաքականություններ որդեգրեց և Ղրիմը կցելով Ռուսաստանին ու պաշտպանելով Ուկրաինայում ընթացող բախումները, Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերությունների մթագնման պատճառ դարձավ»,-«Սի Էն Էն»-ի հաղորդմամբ հայտարարել է Օբաման:

Բարաք Օբաման, որպես Սիոնիստական ռեժիմի գլխավոր հովանավորներից մեկը, վերջին ասուլիսի ժամանակ Պաղեստինի ներկա իրավիճակի կապակցությամբ զգուշացնելով  նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, նշել է, որ Միջին Արևելքի ներկա վիճակը ճգնաժամ է Իսրայելի համար:

Օբաման նաև 750 հազար էջ գաղտնի փաստաթղթեր ու տեսագրություններ յուրացնելու և դրանք «Վիքիլիքս» կայքին հանձնելու մեղադրանքով դատապարտված Չելսի Մենինգի ազատազրկման շրջանի կրճատման մասին իր որոշման կապակցությամբ ասել է. «Նա ստանձնել է իր կատարած արարքի պատասխանատվությունը և անց է կացրել ազատազրկման շրջանը»:

Պիտակ