Հունվար 25, 2017 15:12 Asia/Tehran
  • Ահաբեկիչները հյուրանոց են գրավել Սոմալիում․ կան զոհեր

Ալ-Շաբաբ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հարձակվել են Dayah հյուրանոցի վրա, հաղորդում է The Associated Press-ը։

Գործակալութան տվյալներով՝ ահաբեկիչները հյուրանոցի մուտքի մոտ ականապատ ավտոմեքենա են պայթեցրել, որից հետո ներխուժել են շենք, որտեղ կրակ են բացել։ Տեղի ոստիկանությունը հաղորդում է, որ հարձակման պահին հյուրանոցում տասնյակ մարդիկ են գտնվել, այդ թվում՝ խորհրդարանի անդամներ։

Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են 14 զոհի մասին, կան նաև վիրավորներ։

1in.am

 

Պիտակ