Մարտ 10, 2017 11:47 Asia/Tehran
  • Պաշտոնից ազատվել է Փակ Կըն Հեյը

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ՝ Փակ Կըն Հեի իմպիչմենտը և պաշտոնից ազատել նրան:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` 2016 թ. դեկտեմբերին, քաղաքական սկանդալի ֆոնին, Հարավային Կորեային խորհրդարանն իմպիչմենտի ենթարկեց նախագահ Փակ Կըն Հեին և մինչև Սահմանադրական դատարանի որոշման հայտարարվելը նախագահի պաշտոնում նրա լիազորություններն առկախ վիճակում էր:

Հարավային Կորեայի նախագահ՝ Փակ Կըն Հեի քաղաքական սկանդալը սկսվեց այն ժամանակ, երբ նրա մտերիմ ընկեր՝ Չոյ Սուն Սիլն ազատորեն երթևեկում էր նախագահական նստավայրում և առանց պետական որևէ պաշտոն զբաղեցնելու հասանելիություն ուներ գաղտնի փաստաթղթերին:

Պիտակ