Մարտ 16, 2017 18:09 Asia/Tehran
  • Փարիզի Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել

Ֆրանսիայի ոստիկանությունը տեղեկացրել է,որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Փարիզի գրասենյակում պայթուցիկ նյութեր պարունակող ծրար է պայթել:

Ինչպես հաղորդում է Press tv հեռուստաընկերությունը, , Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: 

Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով դեռևս ոչ մի անձ կամ խումբ պայթյունի պատասխանատվությունը իր վրա չի վերցրել: 

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար՝ Քրիստիան Լագարդը դատապարտել է Փարիզում հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցած պայթյունը և այն բռնարարք է որակել:

 

 

Պիտակ