Մարտ 27, 2017 18:59 Asia/Tehran
  • Human Rights Watch կազմակերպությունը քննադատել է Սաուդյան Արաբիայի հարձակումը Սոմալիի փախստականների նավակի դեմ

Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը պատերազմական ոճրագործություն է բնութագրել վերջերս Եմենի մոտակայքում Սոմալիի փախստականների նավի դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած հարձակումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, հաղորդագրություն տարածելով, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել այդ հարձակման կապակցությամբ և պատժել այդ ոճրագործության հեղինակ Սաուդյան վարչակազմի ղեկավարներին:

Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան իր դիմագիծը բարելավելու և իրողությունը թաքցնելու նպատակով, այդ հարցի շուրջ հետաքննություն է անցկացնում, ինչը ոչ մի արժեք չունի:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Վաշինգտոնին, Լոնդոնին և Փարիզին մեղադրել է Ռիադին զենք վաճառելու մեջ:

Անցած շաբաթ, Եմենի ափերից 30 մղոն հեռավորության վրա գտնվող Սոմալիի փախստականների նավը Սաուդյան Արաբիայի ռազմանավի կողմից հարձակման է ենթարկվել: Սպանվել են նվազագույնը 40 սոմալացիներ և 80-ը վնասվածքներ են ստացել:

Պիտակ