Մարտ 30, 2017 17:50 Asia/Tehran
  • Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը կարգադրել է մարտական պատրաստվածության բերել բանակը

Հարավային Կորեայի հանրապետության Պաշտպանության նախարար Հան Մին Գուն երկրի զինված ուժերին կարգադրել է լիակատար պատրաստվածության վիճակի բերվելով «վճռականորեն հակազդել» Հյուսիսային Կորեայի ցանկացած գործողության:

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հան Մին Գուն այդ հրամանը արձակել է երկրի  պարեկային և հրետանային ստորաբաժանումներ այցելելուց հետո: Նա ասել է.«Զինվորականները պետք Է ցանկացած պահի պատրաստ լինեն պատասխան հարված հասցնելու Հյուսիսային Կորեային ,եթե վերջինս դիմի սադրանքի»:

Նա հրամանագրում նշել է.«Բանակում ոչ ոք  իրավունք չունի չհնազանդվել և անկարգությունները չեն ներվում»:

Հյուսիսային Կորեան այս ամսվա ընթացքում երկու անգամ փորձարկել է հրթիռների նոր շարժիչներ:

Որոշ լրատվական աղբյուրներ հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան հավանաբար նախապատրաստվում է միջամայրցամաքային բալիստիկ  հրթիռ  արձակել և  միջուկային նոր փորձարկում կատարել:

 

Պիտակ