Մարտ 31, 2017 07:26 Asia/Tehran
  • Հարավային Կորեայի նախկին նախագահը կալանավորվել է

Հինգշաբթի օրը, կոռուպցիայի և ուժի չարաշահման մեղադրանքով կալանավորվել է Հարավային Կորեայի պաշտոնանկ նախագահը:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն` Հարավային Կորեայի դատարանի խոսնակը հայտարարել է, որ Փարք Գուեն Հայի դեմ որպես խափանման միջոց է ընդունվել կալանքը:

Հարավային Կորեայում որոշ ժամանակ  տևած ժողովրդական բողոքներից հետո, այդ երկրի Սահմանադրական դատարանը 2017 թվականի մարտի 10-ին Փարք Գուեն Հային պաշտոնանկ հայտարարեց:

Փարք Գուեն Հայը 2016 թվականի դեկտեմբերին քաղաքական սկանդալի պատճառով իմպիչմենտի ենթարկվեց Հարավային Կորեայի խորհրդարանի կողմից և մինչև Սահմանադրական դատարանի վճռի հրապարակումը սառեցվեցին նրա նախագահական բոլոր լիազորությունները:

Փարք Գուեն Հայի քաղաքական սկանդալը սկսվեց այն պահից, երբ նրա մտերիմ ընկեր Չույ Սուն Սիլը սկսեց երթևեկել Հարավային Կորեայի նախագահի նստավայր և պետական պաշտոն չունենալով հանդերձ գաղտնի փաստաթղթերին հասանելիություն ունեցավ:

 

Պիտակ