Ապրիլ 06, 2017 09:49 Asia/Tehran
  • Պայթյուն Մոգադիշոյում, 6 զոհ կա

Առնվազն վեց մարդ է զոհվել ու եւս տասը վիրավորվել Մոգադիշոյում։

Պայթյունը տեղի է ունեցել այն շենքերի մոտ, որտեղ գտնվում են սոմալիական նախարարությունները, հայտնում է «Սինհուան»։

Ականապատված մեքենան պայթել է Շանգանի շրջանում՝ ռեստորանի մուտքի մոտ, որի դիմաց գտնվում է Սպորտի նախարարությունը։ Մոտակայքում է գտնվում նաեւ երկրի ազգային անվտանգության նախարարության շենքը։

News.am         

 

Պիտակ