Ապրիլ 12, 2017 19:18 Asia/Tehran
  • ԱՄՆ ոստիկանությունը խոստովանել է,որ իր ուշադրության կենտրոնում է պահել Թրամփի ընտրական շտաբի խորհրդականին

ԱՄՆ Դաշնային ոստիկանությունը խոստովանել է,որ իր ուշադրության կենտրոնում է պահել Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի խորհրդական Քարթեր Փեյջին,ով կասկածվում է ՌԴ-ի հետ համագործակցելու մեջ:

Ինչպես հաղորդում է Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը, 2016 թվականի ամռանից ոստիկանության կողմից Քարթեր Փեյջի նկատմամբ  հսկողություն է սահմանվել: Ֆեդերալ ոստիկանությունը լիազորված է եղել վերահսկել Փեյջի գործունեությունը ՌԴ-ի հետ համագործակցելու մեջ կասկածվելու պատճառով:

Սա առաջին անգամ է,որ ԱՄՆ պետական կառույցներից մեկը պաշտոնապես խոստովանում է Թրամփի ընտրական թիմին ուշադրության կենտրոնում պահելու մասին:

Վաշինգտոնի նախկին կառավարությունը ՌԴ-ին մեղադրում էր ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական  ընտրությունների գործընթացին միջամտելու մեջ:  

 

Պիտակ