Էրդողանը զգուշացրել է ԵԱՀԿ-ին
Ի հետևումն Եվրոպայի և Թուրքիայի միջև լարվածության, Թուրքիայի նախագահը քննադատել է ԵԱՀԿ-ին ՝ Անկարայի կողմից երկրի նախագահի լիազորությունների մեծացման ընդդիմադիրներին հալածելու վերաբերյալ հայտարարություններ անելու կապակցությամբ:
Կոնիայում ունեցած ելույթում, Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր խոսքը ԵԱՀԿ-ին ուղղելով ասել է .-«Կազմակերպությունը պետք է ճանաչի իր դիրքը ՝ չմիջամտելով իրեն չվերաբերող հարցերին»:
ԵԱՀԿ-ն վերջերս մի հաղորդագրությամբ հաստատել էր, որ Անկարան ինտենսիվորեն ճնշում է Էրդողանի լիազորությունները մեծացնելու ընդդիմադիրներին:
Խորհրդարականից նախագահականի կարգերի անցնելու մասին Թուրքիայի Սահմանադրության հանրաքվեն կայանալու է ապրիլի 16-ին:
Ներկայացված առաջարկների համաձայն, բացի կարգերի մեջ փոփոխություններից, Թուրքիայի նախագահն իրավունք է ունենալու պահպանել իր կուսակցության հետ կապերը և բարեփոխել երկրի դատական գերագույն ատյանը:
Եվրոպացիների համոզմամբ, Էրդողանը երկիրը բռնապետական կարգերի կողմն է տանում: