Մայիս 09, 2017 11:36 Asia/Tehran
  • Հարավային Կորեայում արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունենում

Հարավային Կորեայի միլիոնավոր քաղաքացիներ երեքշաբթի օրը մասնակցում են երկրի նախագահական արտահերթ ընտրություններին՝ նախկին նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնանկությունից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Խոշոր կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավվածութան պատճառով նրա նկատմամբ իմփիչմենթ է հայտարարվել, դրան հետեւել են ձերբակալությունն ու մի շարք մեղադրանքները։

Մայրաքաղաք Սեուլում ընտրատեղամասերը բացվել են հիմնականում շրջանային վարչություներում՝ փոքրիկ գրասենյակներում։ Յուրաքնաչյուր քվեախցիկի վրա առկա է մակագրությունը. «Ընտրությունները ժողովրդավարության ծաղիկներն են»։

Համաձայն հասարակական կարծիքի վերջին հարցման տվյալների՝ նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուներն են Մուն Չժե Ինը՝ Դեմոկրատական կուսակցությունից, որին աջակցել են հարցվածների 42,4 տոկոսը, Ան Չհոլ Սուն՝ «Ժողովրդական կուսակցությունից» եւ Պահպանողական ուժերի ղեկավար Հոն Չժուն Փհեն։

News.am

 

Պիտակ