Մայիս 09, 2017 12:09 Asia/Tehran
  • «Ալ-Շաբաբ» խմբավորումը ստանձնել է Սոմալիում որոտացած պայթյունի պատասխանատվությունը

«Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման գրոհայինները ստանձնել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Երկուշաբթի Մոգադիշոյի կենտրոնում պայթյուն է որոտացել. պատճառը եղել է իտալական սրճարանի մոտ կայանած ավտոմեքենան, որի մեջ պայթուցիկ սարք է տեղադրված եղել:

Reuters-ի տվյալների համաձայն՝ մահացել է առնվազն հինգ մարդ: Այլ գործակալություններ հայտնել են 10 տուժածի մասին:

Սոմալիում գործող «Ալ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը զինված պայքար է տանում երկրի կառավարության դեմ և խոչընդոտում ՄԱԿ-ի հումանիտար գործունեությունը: 2008 թվականին ԱՄՆ-ը խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և երկրում պատժամիջոցներ են գործում դրա դեմ:

http://orer.am/

 

Պիտակ