Քաթարը հերքել է չորս արաբական երկրների համատեղ հայտարարությունը
Քաթարի կառավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, հերքելով Արաբիայի , Եգիպտոսի ,Բահրեյնի և Էմիրությունների կողմից ներկայացված ահաբեկչական խմբավորումների ցուցակը:
Արաբիան , Արաբական միացյալ էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը համատեղ հայտարարության մեջ 12 կազմակերպությունների և 59 անձանց, այդ թվում 18 քաթարցիների ներառել են ահաբեկչական խմբավորումների ցուցակում:
Ինչպես հաղորդում է Ֆարս լրատվական գործակալությունը, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եգիպտոսի վերջին համատեղ հայտարարությունը հերթական անհիմն ենթադրությունն է, որը հիմնավորող փաստեր չկան: Ահաբեկչության դեմ մեր դիրքորոշումը շատ ավելի ուժեղ է, քան համատեղ հայտարարությունը ստորագրած շատ երկրների՝ Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եգիպտոսի», ասված է Քաթարի կառավարության հայտարարությունում: