Լավրովը մտահոգություն է հայտնել Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունների խզման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i64264-Լավրովը_մտահոգություն_է_հայտնել_Կատարի_հետ_արաբական_երկրների_հարաբերությունների_խզման_կապակցությամբ
Կատարի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովն ասել է.«Մոսկվան անհանգստանում է Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունների խզման կապակցությամբ»:Այս մասին հայտնել է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 13:25 Asia/Tehran
  • Լավրովը մտահոգություն է հայտնել Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունների խզման կապակցությամբ

Կատարի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովն ասել է.«Մոսկվան անհանգստանում է Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունների խզման կապակցությամբ»:Այս մասին հայտնել է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

 

Հունիսի 10-ին Կատարի ԱԳ նախարար՝ Մուհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանիի հետ հանդիպման ժամանակ, Սերգեյ Լավրովն ասել է.«Ռուսաստանն անհանգստանում է  Կատարի հետ Արաբական երկրների հարաբերությունների խզման կապակցությամբ»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապ է պահպանում վերջին ժամանակներում ծավալված իրադարձությունների մասնակիցների հետ։ «ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ և այս ջանքերը կշարունակվեն» ,հավաստիացրել է Լավրովը: 

Կատարի ԱԳ նախարարը ահաբեկչությունը համարել է Միջին Արևելքի և ողջ աշխարհի դեմ ուղղված գլխավոր սպառնալիքը : Նա ընդգծել է համատեղ ջանքերի անհրաժեշտությունը ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:

Նշենք,որ Սաուդյան Արաբիան և մի քանի այլ արաբական երկրներ, ԱՄՆ նախագահի Արաբիա կատարած այցից հետո խզել են  կապերըԿատարի հետ, վերջինիս մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու մեջ: