Հունիս 25, 2017 13:14 Asia/Tehran
  • ԱՊՀ  քաղաքացի գրոհայինները սկսել են վերադառնալ Ադրբեջան և Հյուսիսային Կովկաս. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

ԱՊՀ երկրների քաղաքացիները (որոնք, առկա տվյալների համաձայն, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ են), ստանալով իրական մարտական պատրաստություն և փորձ, սկսել են վերադառնալ ԱՊՀ պետությունների տարածքներ, այդ թվում նաև Հյուսիսային Կովկասում, Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում իրենց կենտրոններն ուժեղացնելու համար:

Այդ մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու հանձնաժողովներում հանդես գալով զեկույցով, հայտնում է ТАСС-ը:

Նովիկովը հայտնել է, որ օտար երկրներում գրոհայինների շարքերում մարտական պատրաստություն անցած ԱՊՀ ավելի քան երկու հազար քաղաքացի հետախուզման մեջ է գտնվում:

«Այս տարվա հունիսի դրությամբ ահաբեկչական և ծայրահեղական բնույթի հանցագործությունների իրականացման համար հետախուզման մեջ է գտնվում ԱՊՀ պետությունների ավելի քան 7 հազար քաղաքացի: Հատուկ ընդգծեմ, որ նրանցից ավելի քան 2 հազարն անձինք են, որոնք մասնակցել են երրորդ երկրների տարածքում ռազմական գործողությունների անօրինական զինված խմբավորումների և միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում»,- հայտնել է պաշտոնյան:

Խոսելով գրոհային-ահաբեկիչների խնդրի մասին՝ նա նշել է, որ Աֆղանստան-Պակիստան գոտում, Սիրիայում և Իրաքում զինված հակամարտություններին մասնակցած ԱՊՀ երկրների քաղաքացիները (առկա տվյալների համաձայն՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ), ստանալով իրական մարտական պատրաստություն և փորձ, սկսել են վերադառնալ ԱՊՀ պետությունների տարածքներ։

Tert.am           

 

Պիտակ