Հուլիս 05, 2017 04:27 Asia/Tehran
  • UNESCO. Իսրայելը Երուսաղեմի նկատմամբ սեփականության որևէ իրավունք չունի

ՄԱԿ-ի Կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն UNESCO-ն հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը Երուսաղեմի նկատմամբ սեփականության որևէ իրավունք չունի»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, UNESCO-ն երեքշաբթի գիշեր մի բանաձևում ընդգծելով, որ Իսրայելը Երուսաղեմի նկատմամբ սեփականության որևէ իրավունք չունի, դատապարտեց զավթված Երուսաղեմում այդ ռեժիմի միջոցով իրականացվող պեղումները:

Երուսաղեմ սուրբ քաղաքը 1967 թվականից ի վեր բռնազավթված է Իսրայելի կողմից:

ՄԱԿ-ի Կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն UNESCO-ն մայիսի 2-ին մի բանաձև ընդունելով Սիոնիստական ռեժիմին դատապարտեց Երուսաղեմում ու Գազայի հատվածում միջազգային օրենքները ոտնահարելու մեջ և Իսրայելին «զավթիչ ուժ» անվանեց:

ՄԱԿ-ի Կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն UNESCO-ն անցած տարի էլ մի բանաձև ընդունելով, որը հարցականի տակ էր տանում Երուսաղեմում գտնվող սրբավայրերի հետ հրեականության առնչությունը, առթեց Իսրայելի զայրույթը: Իսրայելն արձագանքելով UNESCO-ի անցած տարվա բանաձևին առկախեց ՄԱԿ-ի այդ կառույցի հետ իր համագործակցությունը:

20-րդ դարի վերջերից Սիոնիստական ռեժիմն «Ալ-Աղսա» մզկիթն ավերելու և Սողոմոնի տաճարը կառուցելու նպատակով տարբեր նախագծեր է իրականացնում: «Ալ-Աղսա» մզկիթն ավերելով այդ ռեժիմը հետապնդում է տարբեր նպատակներ, որոնց գլխավորներից մեկը Պաղեստինում իսլամական ամենակարևոր կոթողի ավերումն է:

 

Պիտակ