Օգոստոս 04, 2017 16:28 Asia/Tehran
  • Սոմալիում «Ալ Շաբաաբ»-ի զինյալները գրավել են երկրի հարավային Լիգո քաղաքը

Սոմալիում «Ալ Շաբաաբ»-ի զինյալները գրավել են երկրի հարավային Լիգո քաղաքը: Reuters-ի փոխանցմամբ՝ այն գտնվում է մայրաքաղաք Մոգադիշոյից 130 կմ հեռավորությամբ:

News.am-ի հաղորդմամբ՝ ահաբեկիչները վերահսկողություն են հաստատել քաղաքում, երբ Աֆրիկյան միության զինծառայողներն ու խաղաղարարները հեռացել են այնտեղից: Հայտնի չէ, սակայն, թե ինչու են նրանք դուրս բերվել Լիգոյից:

Լիգոն գտնվում է Շաբել շրջանում, որտեղ զինյալներն անցյալ շաբաթ 12 խաղաղարարի էին սպանել:

lratvakan.am/

 

Պիտակ