Օգոստոս 17, 2017 18:22 Asia/Tehran
  • Ռուսաստանը կոչ  է  արել հետաքննություն անցկացնել ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից Սիրիայում գտնվող ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ

Ռուսաստանը պահանջել է միջազգային հետաքննություն անցկացնել Սիրիայում ամերիկյան ու բրիտանական քիմիական զենքեր ահաբեկիչներին մատակարարվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:

Սիրիայում քիմիական թունավոր նյութերի քննարկմանը նվիրված Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ եթե հաստատվի  Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից Սիրիայում գտնվող ահաբեկիչներին քիմիական զենքերի մատակարարումը, դա կնշանակի քիմիական զենքերի չտարածման պայմանագրի խախտում:

Սիրիայի Արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադը վերջերս հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Բրիտանիան քիմիական թունավոր նյութեր պարունակող զինամթերք են տրամադրել ահաբեկիչներին:

Պիտակ