Մեծ Բրիտանիայում լեյբորիստները դեմ են հանդես եկել ընդհանուր եվրոպական շուկայից հեռանալուն
Մեծ Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցությունը դեմ է հանդես եկել Brexit-ից հետո, 2019-ին ընդհանուր եվրոպական շուկայից դուրս գալուն։ Այս մասին գրում է The Guardian թերթը՝ վկայակոչելով կուսակցության ներկայացուցիչ Քեյր Սթարմենին։
Պարբերականը նշում է, որ լեյբորիստները ցանկանում են «մեղմ Brexit» եւ աջակցում են Մեծ Բրիտանիայի մասնակցությանը ընդհանուր եվրոպական շուկային եւ մաքսային միությանը Brexit-ի ողջ անցումային շրջանում, որը կարող է տեւել մինչեւ 4 տարի։ Լեյբորսիտները նաեւ ուզում են, որ Բրիտանիան տնտեսական եւ առեւտրային հարցերում մնա Եվրոպական դատարանի իրավազորության տակ։ Նրանց կարծիքով, դա թույլ կտա նվազեցնել ԵՄ-ից դուրս գալուց հետո բրիտանական տնտեսության վնասը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայն որոշել է լքել Եվրամիությունը 2016-ին կայացած հանրաքվեից հետո։ Այդ խնդրի շուրջ պաշտոնական բանակցություններն սկսվել են 2017-ի հունիսի 19-ին։ Եվրահանձնաժողովի տվյալներով, Brexit-ի պատճառով ԵՄ-ն կկորցնի տարեկան շուրջ 10 մլրդ դոլար։