Ահաբեկիչները կարող են բրիտանական խորհրդարանի շենք ներթափանցել 5 րոպեում. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/world-i70832-Ահաբեկիչները_կարող_են_բրիտանական_խորհրդարանի_շենք_ներթափանցել_5_րոպեում._ԶԼՄ_ներ
Բրիտանական ոստիկանությունն անցկացրել է գաղտնի ստուգողական գործողություն, որի ընթացքում պարզել է, որ ահաբեկիչները պոտենցիալ կերպով կարող են ներթափանցել բրիտանական խորհրդարանի շենք 5 րոպեում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2017 08:58 Asia/Tehran
  • Ահաբեկիչները կարող են բրիտանական խորհրդարանի շենք ներթափանցել 5 րոպեում. ԶԼՄ-ներ

Բրիտանական ոստիկանությունն անցկացրել է գաղտնի ստուգողական գործողություն, որի ընթացքում պարզել է, որ ահաբեկիչները պոտենցիալ կերպով կարող են ներթափանցել բրիտանական խորհրդարանի շենք 5 րոպեում։

Այս մասին գրում է The Telegraph-ը։

Փորձի ընթացքում ոստիկանության սպաները, ովքեր հանդես են եկել գրոհայինների դերով, կիրառել են նավակ՝ գետի կողմից շենքին հասնելու համար։ Այնուհետև նրանք ներխուժել են շենք ու գրոհով զավթել Ներկայացուցիչների պալատը։

Ինչպես նշում է թերթը՝ նման հարձակումը կարող է հանգեցնել խորհրդարանի անդամների շարքում զոհերի վիթխարի թվի՝ մինչև 100 մարդու։

Դրա հետ կապված՝ գերատեսչությունը պատրաստել է խորհրդարանի շենքի անվտանգության ուժեղացման մի շարք խորհուրդներ։ Մասնավորապես, առաջարկվում է Թեմզայի վրա տեղադրել պաշտպանիչ արգելապատնեշներ։

1in.am