Օգոստոս 30, 2017 12:05 Asia/Tehran
  • Թրամփը չեղարկել է ԱՄՆ ոստիկանության սպառազինության սահմանափակման մասին Օբամայի ստորագրած հրամանագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չեղարկվել է նախկին նախագահ Բարաք Օբամայի ստորագրած հրամանագիրը: Այդպիսով Թրամփը ոստիկաններին հասանելի է դարձնում արդիական զենքեր, այդ թվում բանակային զինատեսակները:

Թրամփի նոր հրամանով ԱՄՆ ոստիկանությունը կարող է ձեռք բերել հակագնդակային ու զրահապատ մեքենաների նման զինտեխնիկաներ:

ԱՄՆ գլխավոր դատախազ  Ջեֆերսոն Սեշենզն ավելի վաղ Թրամփի այդ հրամանի մասին ասել էր.«Այդ քայլով նախագահը նպատակ ունի ոստիկանության համար անվտանգություն ապահովել»:

Թրամփի կողմից ոստիկանության սպառազինության սահմանափակման կասեցման դեմ քննադատություններ են հնչել մարդու իրավունքների պաշտպան կառույցների, նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսի որոշ հանրապետական պատգամավորների կողմից:

Վերջին սոցհարացումները պարզել են, որ ամերիկացիների 60 տոկոսը հավանություն չի տալիս երկրի նախագահի գործելակերպին:

 

Պիտակ