Սեպտեմբեր 01, 2017 11:42 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա. Խաղաղ օվկիանոսում ռազմական գործողությունը սկսվել է

Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ներն այդ երկրի հրթիռային վերջին փորձարկումը Խաղաղ օվկիանոսում Փխենյանի ռազմական գործողությունների մեկնարկն են համարել:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունն ուրբաթ օրը հղում կատարելով այդ երկրի ԱԳ նախարարությանը հայտարարեց, որ Փխենյանի կողմից բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումը, որն ի դեպ հատեց Ճապոնիայի օդային սահմանները, Խաղաղ օվկիանոսում ռազմական գործողությունների մեկնարկն է համարվում:

Փխենյանը մերժելով ՄԱԿ-ի քննադատությունն այն մասին, թե հրթիռային վերջին փորձարկումը ոտնահարել է այդ կազմակերպության օրենքներն ու հրապարակած բանաձևերը, հայտարարեց, որ ավելի մեծ թվով հրթիռներ է արձակելու:

Այս կապակցությամբ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանական ոլորտի պաշտոնատարներն այսօր հրապարակած համատեղ վիդեոուղերձում հայտարարեցին, որ ամրապնդում են Փխենյանի դեմ իրենց համագործակցությունը:

Փխենյանն ընդգծել է, որ մինչև այնքան ժամանակ երբ կշարունակվեն Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սպառնալիքներն այդ երկիրը նույնպես շարունակելու է ընդլայնել իր ռազմական ու միջուկային կարողությունները:

Պիտակ