Սեպտեմբեր 06, 2017 11:46 Asia/Tehran
  • Մյանմայի պաշտոնյայից պետք է հետ վերցնել նոբելյան խաղաղության մրցանակը

Իսլամական ուսումնական, գիտական ու մշակութային կազմակերպություն ՝ ISESCO-ն պահանջել է Մյանմայի կառավարության ավագ խորհրդականից հետ վերցնել նոբելյան խաղաղության մրցանակը:

«Պակիստան թուդեյ» օրաթերթի գրությամբ, Իսլամական համագործակցության կազմակերպությանը կից ISESCO-ն երեքշաբթի օրը Նոբելյան մրցանակի նորվեգական կոմիտեից պահանջել է հետ վերցնել Մյանմայի կառավարության ավագ խորհրդական Անգ Սանգ Սուչիի մրցանակը:

Մի հաղորդագրություն տարածելով ISESCO կազմակերպությունը հայտարարել է.«Սուչին զրկվել է նոբելյան մրցանակը կրելու իրավունքից, քանի որ նրա ղեկավարած  երկրում Ռոհինգյա մուսուլմանների դեմ քայլեր են արվում»:

Հաղորդագրությունում նշված է .«Միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի Մյանմայում մարդու իրավունքների ոտնահարումն ու կոտորածը դադարեցնելու համար»:

Սուչին նոբելյան մրցանակի է արժանացել 1991 թվականին:

Պիտակ